Ստյոպա Սաֆարյանը միացել էր ԲԴԽ-ն շրջափակող ցուցարարներին |a1plus.am|

12:16 - 23 մայիսի, 2019

a1plus.am։ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին ԲԴԽ շենքի մոտ միացավ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Սա շատ արդարացի քայլ է քաղաքացիների կողմից, որովհետև ամբողջ դատական համակարգի կեղտի պարտակողը եղել են Գագիկ Հարությունյանն ու իր բանդան:

Նրանք պարտավոր են հեռանալ, քանի որ այս համակարգի մերժումը եղել է հեղափոխության ժամանակ, և իրենք այլևս անելիք չունեն այս պետության շինարարության հարցում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ դատական համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի մասին վկայող բազմաթիվ անձնական պատմություններ կան, որոնք հիմք ընդունելով պիտի ԲԴԽ-ը հրաժարական ներկայացնի:

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դատական իշխանությունն ավելի հեշտ է հանձնվելու, քան նախորդ իշխանությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել