Ստեփանակերտի 20 առեւտրային օբյեկտներում արձանագրվել է 2 ապրանքատեսակի միջին գների անկում
00:07 - 22 ապրիլի, 2020

Ստեփանակերտի 20 առեւտրային օբյեկտներում արձանագրվել է 2 ապրանքատեսակի միջին գների անկում

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 2 ապրանքատեսակի միջին գների անկում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մասնավորապես՝ միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ` 34 դրամ կամ 7.3% և ալյուր «բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3 % ապրանքատեսակների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել