Ստեփանակերտի 1/4 ընտրատեղամաս. 1041 ընտրողների ընդհանուր թվից քվեարկել է 300-ը |hetq.am|
17:36 - 14 ապրիլի, 2020

Ստեփանակերտի 1/4 ընտրատեղամաս. 1041 ընտրողների ընդհանուր թվից քվեարկել է 300-ը |hetq.am|

hetq.am: Այսօր՝ ապրիլի 14-ին ժամը 08:00-ից, մեկնարկել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ժամը 14.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29 443 ընտրող կամ ընտրողների 28,4 տոկոսը:

Ի տարբերություն ընտրությունների առաջին փուլի՝ նույն ժամանակահատվածում ընտրություններին մասնակցել է 19,9 տոկոսով ավելի քիչ ընտրող։

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների առաջին փուլին՝ ժամը 14-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել էր 50 534 ընտրող կամ ընտրողների 48,3 տոկոսը:

«Հետքը» 1/4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Եվրիյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչպես են ընթանում ընտրություններն ընտրատեղամասում:

«Քվեարկությունը նորմալ, բայց դանդաղ է ընթանում: Մինչև այս պահը 1041-ից քվեարկությանը մասնակցել է 300 քաղաքացի»,- ասաց հանձնաժողովի նախագահը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել