ermenihaber.am: Թուրքիան և Ռուսաստանը 900 մլն եվրո կապիտալով համատեղ ներդրումային հիմնադրամ են ստեղծել։ Այս մասին հայտնել է «Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի» տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես ասել է․ «Այսօր պետք է հայտարարեմ, որ վերջապես հիմնել ենք ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը։ Նախագծի վրա երկար աշխատել ենք, բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել և վերջապես հիմնադրամը ստեղծվեց։ Հիմնադրամի ընդհանուր ծավալը 900 մլն եվրո է»։

Դմիտրիևի դիտարկմամբ` նորաբաց հիմնադրամը շատ կարևոր ազդակ է լինելու կողմերի միջև ներդրումներն արագացնելու առումով: