Ստատուս քվոն ԼՂ հարցում անընդունելի է. Իլհամ Ալիև |panarmenian.net|
07:25 - 10 հուլիսի, 2019

Ստատուս քվոն ԼՂ հարցում անընդունելի է. Իլհամ Ալիև |panarmenian.net|

panarmenian.net: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած համատեղ ճեպազրույցում Հայաստանին է մեղադրել «ապակառուցողական դիրքորոշման» մեջ:

Նա հայտարարել է նաև, որ ստատուս քվոն անընդունելի է: «Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական տարածքների ազատման մեկնարկ»,-ասել է Ալիևը:

«Առանձնազրույցի ժամանակ ես տեղեկացրել եմ Տուսկին ԼՂ հարցում մեր դիրքորոշման մասին: Մեր անդրդվելի դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-հայտարարել է Ալիևը, հայտնում է Interfax-ը:

Նա հավելել է, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը պետք է ուղղվեն հակամարտության շուտափույթ կարգավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել