Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն պաշտոնապես դարձել է քաղաքապետ |news.am|
16:18 - 17 ապրիլի, 2019

Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն պաշտոնապես դարձել է քաղաքապետ |news.am|

news.am: «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն ներկայացրել է ԿԸՀ–ի տրամադրած Ստամբուլի քաղաքապետի անունով վկայագիրը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ջանան Քաֆթանջըօղլուի ներկայացրած լոսւանկարում ԿԸՀ–ի վկայագրում որպես Ստամբուլի քաղաքապետ նշված է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի անունը։

Նշենք, որ մարտի 31–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում 0.25 տոկոս առավելությամբ քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Իշխող կուսակցությունը բողոքարկել էր արդյունքները, սակայն վերահաշվարկները լուրջ փոփոխություն չեն գրանցել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել