Սպառազինության համար նախատեսվող 2,5 մլրդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարից |armenpress.am|
15:45 - 20 փետրվարի, 2020

Սպառազինության համար նախատեսվող 2,5 մլրդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարից |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ: Կառավարության նիստի ժամանակ այսպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա լինելու է առաջիկա  ամենակարևոր խնդիրներից մեկը:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հետևյալ քաղաքական հայտարարությունը, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 մլրդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես, Զինված ուժերի մարտունակության ու սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: Այդ  2,5 մլրդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների ետբերման գործընթացի միջոցով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն ու մասշտաբներին՝ վարչապետն ասաց. «Այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից՝ մեր սահմանած նշաձողերն շատ ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել