Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել |lragir.am|
07:39 - 25 ապրիլի, 2019

Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել |lragir.am|

lragir.am: Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը: Նախարարն ասաց, որ բավական լավ ընթացք կա: Երեկ չէ առաջին օրվա տվյալներով՝ 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել, որից 60-ը առողջացումով դուրս են գրվել: Մի քանիսի կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ շատ ծանր վիճակում են եղել:

«Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիր»,- ասաց նա:

Վարչապետը հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ինֆարկտից հետո նաև ինսուլտը կարող է լիարժեք բուժվել, եթե ժամանակին միջամտություն ցուցաբերվի: »Եվ դա իրականացվում է պետպատվերո՞վ, հա՞»,- հարցրեց Փաշինյանը: Ի պատասխան առողջապահության նախարարն ասաց՝ այո:

«Այս տարվա բյուջեից դրա համար հատկացրել ենք 400 մլն դրամ: Հավանաբար կտեղավորվենք կամ մի քիչ կգերակատարենք, և կարիք կլինի այլ տողերից վերաբաշխում կատարել: Մյուս տարվա կանխատեսումներն ենք հիմա անում, միգուցե կարիք կլինի մի քիչ ավելացնել»,-հավելեց Թորոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել