«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները վերապատրաստումներ են անցել․ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց
 |armtimes.com|
18:19 - 02 ապրիլի, 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները վերապատրաստումներ են անցել․ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց |armtimes.com|

armtimes.com: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները ժամանակ առ ժամանակ անցել են ընթացիկ վերապատրաստման կուրսեր եւ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց։ Այս մասին տեղեկացրեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հիվանդանոցում գործում է համաճարակաբանական ծառայություն։ Այն ժամանակվանից, երբ Հայաստանում այս վիրուսի տեսանկյունից իրավիճակը լարվել է, մասնագետները պարբերաբար անցել են վերապատրաստումներ։ Առաջիկայում, եթե կլինի անհրաժեշտություն, կարող են դրանք կրկին անցկացվել։

Խաչատրյանը հավելեց նաեւ, որ մարտ ամսից իրենց ԲԿ-ն «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների եւ շտապօգնության մեքենայի վարորդների: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել