Սիրիացի փախստականների համար Թուրքիային տրամադրվել է 2.3 մլրդ եվրո․ Եվրահանձնաժողով |ermenihaber.am|
10:31 - 12 դեկտեմբերի, 2019

Սիրիացի փախստականների համար Թուրքիային տրամադրվել է 2.3 մլրդ եվրո․ Եվրահանձնաժողով |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ սիրիացի փախստականների համար նախատեսված 6 մլրդ եվրոյից 2.7 միլիարդն արդեն հատկացվել է Թուրքիային:

Ըստ հայտարարության` Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների համար նախատեսվում է 6 մլրդ եվրո հատկացվել, որից 4.3 մլրդ եվրոյի շուրջ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ 2.3 մլրդ եվրոյի փոխանցումը Թուրքիային արդեն իրականացվել է:

Սպասվում է, որ 2019թ. ավարտին ԵՄ-ն Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը կհասցնի մինչև 3 մլրդ եվրոյի, իսկ 2020թ. ավարտին այդ ցուցանիշը կկազմի 4 մլրդ: Հատկացված գումարի ամբողջական վճարման վերջնական տարեթիվը սահմանվել է 2025 թվականը:

2016թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փախստականների հարցերի շուրջ համաձայնագիր, որով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրեր 6 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել