Սիրիան լիովին վերահսկողության տակ է գտնվում. Թրամփ |shantnews.am|
08:06 - 17 հոկտեմբերի, 2019

Սիրիան լիովին վերահսկողության տակ է գտնվում. Թրամփ |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիան «լիովին վերահսկողության տակ է գտնվում»:

«Նախագահ Էրդողանի որոշումն ինձ չի զարմացրել, որովհետև նա երկար ժամանակ է՝ ուզում էր դա անել: Անկեղծ ասած, եթե Ռուսաստանը պատրաստվում է օգնել քրդերին պաշտպանելու հարցում, դա լավ բան է, վատ չէ, բայց այդ գործողությունը կղեկավարի Սիրիան:

Իսկ Սիրիան չի ուզում, որ Թուրքիան գրավի իր հողը: Ես հասկանում եմ դա: Բայց ի՞նչ կապ ունի դա Միացյալ Նահանգների հետ, եթե նրանք կռվում են Սիրիայի հողի համար»,- ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ չի կռվի ՆԱՏՕ-ի անդամի դեմ հանուն Սիրիայի, որը իր դաշնակիցը չէ:

Իսկ Սերջիո Մատարելան հայտարարել է, որ Իտալիան կիսում է ԵՄ-ի դիրքորոշումը և դատապարտում Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում:

Ի դեպ, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայում ոչնչացրել է զինամթերքը, որը մնացել էր զորքերի նահանջից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել