Սիրիայում ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկիչների լիարժեք դուրսբերումը. Չավուշօղլու |tert.am|
06:14 - 15 հոկտեմբերի, 2019

Սիրիայում ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկիչների լիարժեք դուրսբերումը. Չավուշօղլու |tert.am|

tert.am։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչներն ամբողջությամբ դուրս չեն եկել այդ տարածքներից, իսկ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանվելու է, հաղորդում է РИА Новости-ն:

«Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձերի համար: Սիրիայում քրդերը կտտանքների են ենթարկվում ԻՊ-ի կողմից: Ռազմական օպերացիայի հետևանքով կապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք կշարունակենք գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչները լիովին դուրս չեն եկել այդ տարածքներից», - ասել է Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել