Սիբիրում 3 մլն հեկտար անտառ է այրվել. նահանագապետը անհանգստանալու կարիք չի տեսնում |shantnews.am|
06:12 - 31 հուլիսի, 2019

Սիբիրում 3 մլն հեկտար անտառ է այրվել. նահանագապետը անհանգստանալու կարիք չի տեսնում |shantnews.am|

shantnews.am: Սիբրիում օրեր առաջ սկսված անտառային հրդեհները գնալով սաստկանում են: Բոցերի մեջ է հայտնվել ավելի քան 3 մլն հեկտար անտառ: Կա հրդեհի 500 օջախ, որոնց մակերեսը գնալով ավելանում է:

Ռուսաստանի անտառների պաշտպանության ծառայության փոխանցմամբ՝ ամենաշատ տուժած հատվածները գտնվում են Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Բուրյաթիայում և Զաբայկալյեում:

Հրդեհների պատճառ է դարձել բարձր ջերմաստիճանը, կայծակնահարությունը և ուժգին քամիները: Անտառային հրդեհների պատճառով Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Բուրյաթիայի մի մասում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:

Ընդ որում, Կրասնոյարսկի նահանգապետ Ալեքսանդր Ուսսը հայտարարել է, որ հրդեհը սովորական բնական երևույթ է, որի դեմ պայքարելն անիմաստ է, և․ գուցե, նաև վնասակար: Նահանգապետը ստեղծված իրավիճակը համեմատել է ձմռան սառնամանիքների հետ և ասել. «Չէ՞ որ ոչ ոքի մտքով չի անցնում տաքացնել-հալեցնել սառցալեռները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել