Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ |pastinfo.am|
12:01 - 25 հոկտեմբերի, 2019

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ |pastinfo.am|

pastinfo.am։ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ.Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեեւ դեռեւս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։

2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց առ այն, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսեւորումներ, որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։

Արդյունքում՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ համալիրի փաստացի սեփականատիրոջ Ռուզաննա Բեգլարյանի եւ նրա ամուսնու՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում։

Գրավոր հարցում էր ուղարկվել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տեւած նախաքննության արդյունքում հիմնավորվել են արդյո՞ք հարկային չարաշահումների վերաբերյալ նախնական տեղեկությունները, որքա՞ն է կազմում պատճառված իրական վնասը, եթե այդպիսիք կա եւ ո՞ւմ են մեղադրանք առաջադրել։ Բացի այդ՝ խնդրել էինք հայտնել, թե արդյո՞ք Վ.Ղազարյանին եւ նրա կնոջը այդ դրվագով մեղադրանք առաջադրվել է։

ՀՔԾ-ի պաշտոնական պատասխանից հետեւում է, որ հարկային չարաշահումների համար ոչ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։ 

«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար»,- նշված է պատասխանում: Նկատենք, որ նշված հոդվածները վերաբերում են հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու հանցակազմերին։

Մինչդեռ այս հատկանիշներով քրեական գործի հարուցման մասին հայտարարվել էր դեռեւս հարկային չարաշահումների բացահայտումից ամիսներ առաջ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, երբ Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել