Սերժ Թանկյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը |armtimes.com|
07:16 - 29 նոյեմբերի, 2019

Սերժ Թանկյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը |armtimes.com|

armtimes.com: Աշխարհառչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ նետած մարտահրավերն ու այդ կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել տեսանյութ:

Նա նշել է, որ ընդունում է մարտահրավերը եւ ամեն ամիս իր հաշվեհամարից 23 դոլար կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի (https://www.himnadram.org/en/donate) հաշվեհամարին:

Իր հերթին երաժիշտը challenge-ը փոխանցել է եւս 3 հայի՝ Էրիկ Էսրաիլյանին, Վահե Բերբերյանին եւ Անժելա Սարաֆյանին՝ նշելով, որ միասին իրենք կարող են անել շատ ավելին, քան հնարավոր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել