Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը |azatutyun.am|
19:08 - 21 ապրիլի, 2020

Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը |azatutyun.am|

azatutyun.am: Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը` ի պատասխան հիշատակելով ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները:

«Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` միաժամանակ հավելելով` «դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում»: Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»:

«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Լավրովը Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ:

Արձագանքելով հարցին` ինչու է Ռուսաստանը իջեցնում գինը Եվրամիության անդամ Բուլղարիայի համար և անպատասխան թողնում ԵԱՏՄ դաշնակիցների խնդրանքը` Լավրովն ասել է.- «Երբ Հայաստանի ու Բելառուսի համար ներկայումս գործող գները շուկայականից երկու-երեք անգամ ավելի ցածր էին, որևէ մեկը չէր խոսում այն մասին, որ դա քաղաքականություն է, բոլորը պնդում էին, թե իրենց դեպքում այդպես էլ պետք է լիներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել