Սեպտեմբերի 2-ից Շիրակամուտ համայնքում կգործարկվի արագաչափ սարք. ՃՈ
12:04 - 26 օգոստոսի, 2019

Սեպտեմբերի 2-ից Շիրակամուտ համայնքում կգործարկվի արագաչափ սարք. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթեւեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթեւեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել եւ Մ3-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Շիրակամուտ համայնքի տարածքով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:

Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի սեպտեմբերի 2-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել