«Սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ». Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին |news.am|
11:45 - 06 նոյեմբերի, 2019

«Սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ». Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին |news.am|

news.am: Որպես իշխանության ներկայացուցիչ, բնականաբար, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Տնտեսականհարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա օգնական Ավետիք Էլոյանի մասին քննադատական հայտարարություններին:

«Ամեն դեպքում՝ սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ եւ հասկանալ՝ ով է ճիշտ, ոչ է սխալ: Եթե նման դրսեւորումներ կան, դրանք պետք է կանխվեն եւ համարժեք պատասխան ստանան»,-ասաց Թունյանը:

Նա նկատեց, որ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի հայտարարությունում մանրամասն ներկայացրել է բոլոր խնդիրները. «Այդ հարցում ես ձեզնից շատ տեղեկացված չեմ: Դա մեր տիրույթից դուրս թեմա է: Թե աշխատանքային կամ առանձին հարաբերությունների մեջ ինչ հարցեր են եղել, ես դրանց չեմ կարող պատասխանել»,-ընդգծեց Բաբկեն Թունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել