Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին |aysor.am|
12:36 - 31 մարտի, 2020

Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին |aysor.am|

aysor.am: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Դրանք փոփոխություններ էլ չեն, թեթև կոսմետիկ շտկումներ են։ Նախարարը ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակն այնքան է սրվում, որ պետք է որոշակի վճռական քայլեր կատարեն։ Եթե վիճակը սրվել է, խնդրում եմ, թող հայտարարեն՝ ինչում է բանը, և ինչու են այս օրինագիծը փորձում ընդունել», - ասաց Աբովյանը։

Վերջինս ընդգծեց, որ նախագիծն արդյունավետ չէ՝ որպես համաճարակի դեմ պայքարի գործիք։ Աբովյանն ընդգծեց, որ ԲՀԿ տեսակետը չի փոխվել՝ երկրորդ ընթերցմանը ևս դեմ է քվեարկելու։

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ արդարադատության նախարարի փաստարկը՝ Կորեայի օրինակը որպես միջազգային փորձ, համոզիչ չէ:

«Երբ նման օրենսդրական նախագիծ այնտեղ էր կյանքի կոչվում, դրական թեստավորվածների քանակը 30 էր, իսկ Հայաստանում երբ մենք ունենք շուրջ 500 թեստավորված, սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ», - ասաց Տոնոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել