Սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել․ Միքայել Մելքումյան
 |armtimes.com|
18:36 - 14 ապրիլի, 2020

Սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել․ Միքայել Մելքումյան |armtimes.com|

armtimes.com: 21 օր առաջ այս ամբիոնից կոչ արեցի մեր կառավարությանը, որ պետք է դիմել Ռուսաստանի կառավարությանը՝ ինտենսիվ գազի գնի շուրջ բանակցություններ սկսելու համար։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Դրանից 1 շաբաթ հետո ՀՀ փոխվարչապետը նամակ ուղարկեց Ռուսաստանի «Գազպրոմ»-ի նախագահին առ այն, որ արագ պետք է բանակցվի, սակայն մինչ օրս մենք տեղեկություն չունենք, թե ինչ արձագանք կա»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել։ «Ամբողջ աշխարհում գազի գինը նավթի գնի հետ իջել է»,- ասաց նա՝ հավելելով՝ պետք է լինեն բանակցություններ, որ սահմանի վրա գազի գինը նվազի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է դիմել ՀԿԾՀ՝ հուլիսի 1-ից որոշ սպառողների համար գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու հարցով։ 

Այնուհետեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասուլիսի ժամանակ նշել էր, որ դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ գազի գնի նվազեցման հարցով, սակայն դեռեւս պատասխան չկա։ «Կարծում եմ՝ այսօր աշխատանքային եւ հանգստյան օրերի խնդիր էլ կա։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- ասել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել