Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահացած չորս բուժքրոջ մասին |hetq.am|
18:07 - 26 ապրիլի, 2020

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահացած չորս բուժքրոջ մասին |hetq.am|

hetq.am: Սանկտ Պետերբուրգում ապրիլի սկզբից COVID-19 կորոնավիրուսից մահացել է չորս բուժքույր։ Այդ մասին ապրիլի 25-ին ռուսական «Интерфакс»-ին հայտնել են Սանկտ Պետերբուրգի առողջապահության քաղաքային հանձնաժողովից։

«Ապրիլի սկզբից մահացել է չորս բուժքույր։ Բայց նրանք, զուգահեռաբար, ունեցել են կամ ծանր հիվանդություններ, որոնք հանգեցրել են մահվան, կամ էլ վարակվել են աշխատանքային պարտականությունների կատարումից դուրս։ Բուժաշխատակիցներն այլ վայրերում կարող են վարակվել, ինչպես բոլոր մյուս մարդիկ։ Եվ պարտադիր չէ, որ նրանք վարակված լինեն աշխատավայրում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Ապրիլի 23-ի տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի Բոտկինի ինֆեկցիոն հիվանդանոցում COVID-19 կորոնավիրուս է հայտնաբերվել 121 բուժաշխատողի մոտ։ Նրանցից երեքը միացված են արհեստական շնչառության ապարատներին։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել