Սամվել Բաբայանի գործով հետազոտվել են հեռախոսային խոսակցությունները |shantnews.am|
13:18 - 18 փետրվարի, 2020

Սամվել Բաբայանի գործով հետազոտվել են հեռախոսային խոսակցությունները |shantnews.am|

shantnews.am: Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  շարունակվել է Արցախի ՊԲ նախկին  ղեկավար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Բաբայանը և մյուսները մեղադրվում են «Իգլա» զենիթահրթիռային համալիրը Վրաստանից Հայաստան ապօրինի  տեղափոխելու  համար: 2017 թվականի նոյեմբերին Բաբայանը դատապարտվեց 6, Սանասար Գաբրիելյանը՝ 3, իսկ Արմեն Պողոսյանը` 2 տարվա  ազատազրկման:

Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունիսին բեկանեց այդ դատավճիռը և գործն ուղարկեց նոր քննության, նաև 15 պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխեց Բաբայանի խափանման միջոց կալանքը:

Այսօրվա դատական նիստի ժամանակ հետազոտվել են ամբաստայալների հեռախոսային գաղտնալսված խոսակցություները քրեական գործից աջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի  հետ: Դրանք հայհոյախառն խոսակցութուններ են, որտեղ նախ` խոսվում է ինչ-որ դեղի տեղափոխման, հետո՝ մեքենայի շարժիչի մասին:

Մայիլյանի ու Սանասար Գաբրիելյանի խոսակցության ժամանակ Հրաչյան զգուշացնում է,  թե ամեն ինչ մի´ խոսիր, Սանասարն էլ ասում է` գիտի, որ իրենց խոսակցությունները գաղտնալսվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել