Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի´ հայրենակիցներ,
Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախի զարգացման տեսլականը, քաղաքական երկու ուժերի կողմից ներկայացված ծրագրերի համատեղելիության հեռանկարը, հնարավոր ծրագրային համագործակցության այլ հարցեր:

Նախատեսվում է քաղաքական խորհրդատվության ևս մեկ փուլ»։