Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին |tert.am|
11:55 - 08 հունիսի, 2019

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին |tert.am|

tert.am։ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի առաջարկից՝ վերջինիս «ՈՒԴԱՌ» կուսակցության հետ գնալ արտահերթ ընտրությունների:

«Հարգելի՛ ուկրաինացիներ, դուք կոչ եք անում մեզ մասնակցել ընտրություններին… Նայելով բոլոր այս հին քաղաքական գործիչներին, հին կուսակցություններին, այս պայմանավորվածություններին՝ մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է ինքնուրույն գնալ ընտրությունների»,- հայտարարել է Սաակաշվիլին շաբաթ հղած տեսաուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել