ՍԴ 9 դատավորից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս խնդիրը լուծելու պարագայում |lragir.am|
10:31 - 12 փետրվարի, 2020

ՍԴ 9 դատավորից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս խնդիրը լուծելու պարագայում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։

Պարոն Վարդանյան, «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ իրենք հանրաքվեի գործընթացին չեն մասնակցում, «ոչ»-ի ճամբար չեն ձևավորելու, մյուս ընդդիմադիր ուժերից դեռ արձագանք չկա։ Ի՞նչ կարող է լինել, եթե այդպես էլ «ոչ»-ի շտաբ չձևավորվի։

«Հանրաքվեի մասին» օրենքը նախատեսում է որոշակի լուծումներ այս հարցի վերաբերյալ։ Այդ ժամկետը բավական սեղմ է, բայց չենք կարող բացառել, որ դեռ նախաձեռնություն կլինի և «ոչ»-ի շտաբը կձևավորվի։ Այս պահին վաղ է խոսել դրա մասին։ Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի չմասնակցությունը գործընթացին և «ոչ»-ի նախաձեռնությանը չմիանալը նշանակում է, որ շատերը կողմ են, փաստորեն, հանրաքվեի անցկացմանը և հանրաքվեով առաջարկվող լուծումներին։

«Լուսավոր Հայաստանն» ուներ իր հիմնավորումները, որ գործընթացում եղել են ընթացակարգային կոպիտ խախտումներ, որ չէր կարելի ամբողջ ժողովրդին այս գործընթացի մեջ ներքաշել։ Նաև նշվում է, որ «ոչ»-ի շտաբի ձևավորումը ձեռնտու է իշխանություններին, որի համար դա թիրախ կդառնա։

Ես զարմանում եմ և շարունակում եմ զարմանալ բոլոր այն անձանց վրա, որոնք այս գործընթացը ընկալում են որպես ժողովրդին պրոցեսի մեջ ներքաշում։ Իշխանության կրողը ժողովուրդն է, հարկատուն ժողովուրդն է։ Ըստ էության, մեզ լիազորողը ժողովուրդն է, վերջնական արբիտրը ցանկացած վեճի պարագայում էլի ժողովուրդն է։ Այս պարագայում խոսել այն մասին, որ միջոցներ են վատնվում, որ պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա, սա առնվազն վիրավորական պետք է հնչի հենց ժողովրդի համար։ Այն ժողովրդի, որն այսքան տարիներ  պայքարել է մի բանի համար, որ իր ձայնը լսելի լինի։ Հիմա մենք  փորձում ենք ժողովրդի ձայնը լսելի դարձնել, մեզ քննադատում են։

Ժողովրդին ինչպե՞ս է հնարավոր համոզել, որ գնա ու կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որովհետև այնքան էլ ընկալելի չէ, թե ինչի համար է քվեարկելու։ Պետք է երևի կոնկրետ նշվի, թե ընտրությունն ինչի միջև է։ Ինչպե՞ս եք քարոզարշավն իրականացնելու։

Հավատացնում եմ ձեզ, որ անկախության հանրաքվեից ի վեր, իսկ այդ ժամանակ հստակ հարց էր դրված և ժողովրդի ճնշող մեծամասնության համար այն հասկանալի էր, մնացած բոլոր հանրաքվեները, որոնք վերաբերել են սահմանադրական փոփոխություններին, դրանք իրոք, լուրջ մասնագիտական ընկալման կարիք ունեին, բայց այդուհանդերձ, ժողովորդն իր որոշումը կայացրել է։ Տվյալ պարագայում շատ ավելի հստակ հարց է դրված՝ պահպանել այն իրավիճակը, որն առկա է գործող Սահմանադրության մեջ, թե թույլ տալ, որ հնարավորինս շուտ կյանքի կոչվեն Սահմանադրության 7-րդ գլխում ամրագրված իրավական կանոնակարգումները։

Կարծում եք, եթե հանրությանը շատ հստակ չբացատրվի, գնալու է և կո՞ղմ է քվեարկելու հանրաքվեին։

Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պարզ չի բացատրվելու կամ հանրությունը չի ընկալում ստեղծված իրավիճակը։

Որովհետև կարծեք թե հանրությունն իր օրակարգում սահմանադրական դատարանի ձեւավորման հարց չէր դրել։

Հանրությունը գուցե իր օրակարգում չի դրել սոսկ ՍԴ-ի ձևավորման հարցը, բայց այդ հարցն անմիջականորեն փոխկապակցված է խորհրդարանական կառավարման ձևի անցումային փուլն արագ անցնելու և բնականոն սահմանադրաիրավական հուն տեղափոխվելու հետ։ Իմ կարծիքով, հանրությանը պետք չի թերագնահատել, հանրությունը շատ լավ հասկանում և ընկալում է, թե ինչի մասին է խոսքը։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել