Ռուս-վրացական սահմանով թմրանյութ տեղափոխելու համար ձերբակալված հայ ուղևորին մեղադրանք է առաջադրվել
09:18 - 10 հուլիսի, 2019

Ռուս-վրացական սահմանով թմրանյութ տեղափոխելու համար ձերբակալված հայ ուղևորին մեղադրանք է առաջադրվել

Ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի ուղևորին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 260 հոդված՝ թմրանյութերի ձեռքբերում, կրում և պահպանում և 262 հոդված՝ թմրանյութերի տեղափոխում։ 

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։

Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղևորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի իրավապահները վերցրել էին նրա անձնագիրը, որպեսզի նա մնա Վրաստանում և որպես գործով անցնող կարևորագույն անձ՝ հարկ եղած դեպքում հարցաքննվի և վկայություններ տա։

 

Վրաստանում Հայաստանի դեսպանություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել