Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 559-ով |armenpress.am|
14:56 - 06 մայիսի, 2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 559-ով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի 82 ռեգիոնում կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 559 դեպք է արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբ տվյալները: Ամենաշատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում:

Նշվում է, որ վարակվածներից 4 հազար 341-ի մոտ ախտանշաններ չեն գրանցվել: Մահերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 86-ով:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հաստատված դեպքերի թիվը դարձավ 165 հազար 929, որից 21 հազարն ապաքինվել է, 1537 մարդ՝ մահացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել