Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք |hetq.am|
18:08 - 11 ապրիլի, 2020

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք |hetq.am|

hetq.am: Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում գերազանցել է 13,5 հազարը։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 12 պացիենտ, որոնցից 8-ը մահացել են Մոսկվայում, մեկական դեպքեր էլ գրանցվել են Մոսկվայի, Կալինինգրադի մարզերում, Խաբարովսկի և Ստավրոպոլի երկրամասերում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 106-ի։ Ապաքինվածների թիվը գերազանցում է 1000-ը։

Կորոնավիրուսի վարակի դեպքերը գրանցվել են երկրի 85 շրջաններից 82-ում։ Այս պահի դրությամբ, կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել Նենեցական ինքնավար շրջանում, Ալթայի հանրապետությունում և Չուկոտկայում։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել