Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք |hetq.am|
10:07 - 23 մարտի, 2020

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք։ Վարակակիրների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 54 դեպք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 367-ի։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Վարակակիրների թվում են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։ Կորոնավիրուսի վարակման մեկ դեպք է գրանցվել Նովգորոդի մարզում, երկու դեպք՝ Կիրովի մարզում, մեկ դեպք՝ Արխանգելսկի մարզում, մեկ դեպք՝ Բրյանսկի մարզում, երկու դեպք էլ՝ Ուդմուրտիայի Հանրապետությունում։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ վարակակիրներն այցելել են այն երկրներ, որտեղ ավելի վաղ գրանցվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր։ Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքներում։ Այդպիսով, վարակակիրների թիվը Ռուսաստանում հասել է 367-ի, որոնցից 191-ը գտնվում են Մոսկվայում։ Մարտի 20-ի տվյալներով՝ բժիշկների հսկողության տակ գտնվում է  շուրջ 52 700 մարդ։ Պանդեմիայի հայտարարումից ի վեր, կորոնավիրուսի կասկածով, երկրում բժշկի է դիմել շուրջ 104,5 հզր մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել