Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են ինքնաթիռների մատակարարումը և ուղղաթիռների արտադրությունը |pastinfo.am|
06:27 - 27 հուլիսի, 2019

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են ինքնաթիռների մատակարարումը և ուղղաթիռների արտադրությունը |pastinfo.am|

pastinfo.am։ Մոսկվան եւ Անկարան քննարկել են SSJ-100 և MS-21 ուղեւորատար ինքնաթիռների առաքումները, ինչպես նաեւ ուղղաթիռների համատեղ արտադրությունը: Այս մասին «Россия 24» -ին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը:

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Turkish Airlines ընկերության հավանական հրաժարումը ամերիկյան Boeing օդանավերից: Բացի այդ, Անկարան պատրաստ է մտածել F-35 այլընտրանքի մասին:

Ռուսական S-400 համալիրների գնումը բարդացրել է թուրք-ամերիկյան հարաբերությունները. այդ բանից հետո ԱՄՆ-ը սպառնացել է զրկել Թուրքիային իր կործանիչներից: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրոմփը մեղադրել է Վաշինգտոնին կատարվածի մեջ, քանի որ Բարաք Օբամայի վարչակազմը բազմիցս հրաժարվել է վաճառել Patriot համակարգը Թուրքիային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել