Ռուսաստանն ավարտել է Ka-32 ուղղաթիռները Թուրքիա մատակարարելու գործընթացը |factor.am|
15:16 - 03 հուլիսի, 2019

Ռուսաստանն ավարտել է Ka-32 ուղղաթիռները Թուրքիա մատակարարելու գործընթացը |factor.am|

factor.am: Ռուսաստանը հայտարարել է, որ պայմանագրով նախատեսված ռուսական արտադրության Ka-32 երեք բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների մատակարարումը Թուրքիա ավարտվել է: Այդ մասին հայտնել է ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության` «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին. գրում է ermenihaber.-ը:

Միջանկյալ նշենք, որ Ka-32 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել էր 2018-ին: Բոգինսկին հայտնել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում նոր մատակարարումներ իրականացնելու շուրջ: Հիշեցնենք, որ Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներից մեկը Թուրքիային մատակարարվել էր այս տարվա փետրվարին: Այս ուղղաթիռներն օգտագործվում են նաև Կանադայում, Իսպանիայում,Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և Ինդոնեզիայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել