lragir.am: Ռուսաստանն ապրիլի 4-ի գիշերվանից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Որոշումը վերաբերում է, թե օտարերկրացիներին ՌԴ-ից տարհանելու, թե այլ երկրներից ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու չվերթներին:

Ավելի վաղ Ռուսաստանը որոշում էր կայացրել սահմանափակել այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը բացառություն սահմանելով մի շարք դեպքերի համար: