Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին |armenpress.am|
11:26 - 23 ապրիլի, 2019

Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:

Այս մասին Կոպիրկինն ասաց ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումները բավական հաճախակի են տեղի ունենում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների ձևաչափերում: Իհարկե, հանդիպումների ծրագրեր կան անխոս»,- ասաց դեսպանը:

Կոպիրկինը նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել