Ռուսաստանը ստուգումներ կիրականացնի սահմանային անցակետերում՝ կանխելու Չինաստանից նոր վիրուսի տարածումը |azatutyun.am|
06:43 - 22 հունվարի, 2020

Ռուսաստանը ստուգումներ կիրականացնի սահմանային անցակետերում՝ կանխելու Չինաստանից նոր վիրուսի տարածումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ստուգումներ իրականացնել սահմանային անցակետերում և օդանավակայաններում ՝ կանխելու Չինաստանից նոր կորոնավիրուսի տարածումը, որի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, հարյուրավոր մարդիկ հիվանդացել են։

Ռուսաստանը Չինաստանի հետ ավելի քան 4 հազար 200 կիլոմետր սահման ունի, և ամեն տարի Ռուսաստան է այցելում մոտ մեկուկես միլիոն չինացի զբոսաշրջիկ:

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում France-Presse լրատվական գործակալությանը հայտնել են, որ Չինաստանից ժամանող ուղևորներին զննելու համար կձեռնարկվեն սանիտարական հսկողության լրացուցիչ միջոցառումներ, որոնց միջոցով ջերմային սքաներները չափում են ուղևորների մարմնի ջերմաստիճանը, երբ նրանք դեռ օդանավում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել