Ռուսաստանը պատրաստ էր չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը. Կարասին |aliq.ge|
07:17 - 02 հուլիսի, 2019

Ռուսաստանը պատրաստ էր չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը. Կարասին |aliq.ge|

aliq.ge։  Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությամբ, Ռուսաստանը պատրաստ էր չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, սակայն վերջին զարգացումների պատճառով հարցը հետաձգվեց:

«Այո, իսկապես վիզայի չեղարկման հարցը քննարկվում էր։ Մենք սկզբունքորեն պատրաստ էինք դրան, սակայն չստացվեց, հիմա պետք է սպասել լավ ժամանակների: Մենք այցեգրային ռեժիմը բավականին ազատականացրել ենք:

Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Վրաստանից հրավիրել նրան, ում ցանկանում է: Ռուսաստան ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը տարեցտարի ավելանում է, այդ պատճառով մենք պատրաստ էինք առաջ գնալ մինչև վիզայի չեղարկում»,- այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է ռուս դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել