Ռուբլին երկար տարիների ընթացքում ռեկորդային անկում է գրանցել
 |news.am|
20:52 - 18 մարտի, 2020

Ռուբլին երկար տարիների ընթացքում ռեկորդային անկում է գրանցել |news.am|

news.am: Ռուբլին երկար տարիների ընթացքում ռեկորդային անկում է գրանցել՝ հետեւելով նավթի նվազող գներին, վկայում են Մոսկովյան բորսայի տվյալները։

Մոսկվայի ժամանակով մինչեւ 18։18 դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով աճել է 4,5 ռուբլով՝ հասնելով 79,94 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 3,85 ռուբլով՝ հասնելով 86,75 ռուբլու։ Ընդ որում, դոլարը երբեմն թռիչք է կատարել մինչեւ 80,01 ռուբլի, եվրոն՝ մինչեւ 87,66 ռուբլի՝ նորացնելով 2016թ․ փոտրվարի առավելագույնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արժույթների փոխարժեքի վրա բացասական ազդեցություն նախեւառաջ ունենում է նավթի շուկայում իրավիճակը, որտեղ Brent ապրանքանիշի գինը 2003 թվականից առաջին անգամ իջել է մինչեւ 26 դոլար՝ բարելի համար։ Իսկ ամերիկյան WTI-ի տակառը 2002 թվականից առաջին անգամ էժանացել է մինչեւ 23,5 դոլար։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել