Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա. նիստը հետաձգվեց |armtimes.com|
13:45 - 10 մարտի, 2020

Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա. նիստը հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրավիրված դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում առողջական վիճակի պատճառով:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի սկզբում հայտնեց, որ «Էրեբունի» ԲԿ-ից դատարան է ստացվել տեղեկանք՝ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա՝ 3-րդ աստիճանի. «Պացիենտի տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով»,- ասված է տեղեկանքում:

Դատավորը հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ դատական նիստը տեղի կունենան մարտի 17-ին՝ ժ. 13:00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել