pastinfo.am: Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար: Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
Ներկայացված հայտադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու մասին է:
Ալումյանը հայտնեց, որ հայցի հիմքում՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են, մասնավորապես՝ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:
«Երեք հատված կա, որոնք պարոն Քոչարյանին են վերաբերում, որոնցով խախտվում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը»,- ասաց Ալումյանը:
Ներկայացվել է նաև փոխհատուցման պահանջ՝ 2 մլն դրամի չափով:
Շարունակությունը՝ pastinfo.am-ում
comment.count (0)