Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն
10:36 - 13 փետրվարի, 2020

Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ կառավարության «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման եւ կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և մի քանի գիտական կենտրոններ են այցելել ՊԳԿ միջազգային փորձագետ Միրզեթ Սարիբովիչը, Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի սննդի և անասնաբուժական բաժնի թունաբան Ալբերտո Մանտովանին և ՊԳԿ Սննդի անվտանգության ոլորտի փորձագետ Գոգչէ Աքբալիկը: 

Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցերի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության, բույսերի և կենդանիների առողջության ռիսկի գնահատման ու կառավարման  բնագավառներում կարողությունների զարգացման համար երկրում առկա հնարավորություններին:

Տպավորություններն ամփոփվել են ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի Գեորգի Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում: Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է համագործակցությունը և առկա վիճակի այն վերլուծությունը, որը ՊԳԿ-ն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Ծրագրի շրջանակներում մասնագետների համար նախատեսված դասընթացներն արդեն մեկնարկել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել