Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ուժային կառույցներից ավելի քան 30․000 մարդ է հեռացվել. երկրի ՆԳՆ |tert.am|
10:39 - 23 սեպտեմբերի, 2019

Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ուժային կառույցներից ավելի քան 30․000 մարդ է հեռացվել. երկրի ՆԳՆ |tert.am|

tert.am։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի ուժային կառույցներից 33 հազար մարդ է հեռացվել, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Սոյլուի խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ նրանք բոլորն էլ կապ են ունեցել հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլլենի FETO շարժման հետ, որը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական։

Վերջին 7 ամիսներին գյուլենականների դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 1076 զինծառայող։

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:

Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել