ՌԴ անձնագիր ստանալը հեշտացվում է |panarmenian.net|
14:29 - 25 ապրիլի, 2020

ՌԴ անձնագիր ստանալը հեշտացվում է |panarmenian.net|

panarmenian.net: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ համաձայն որի երկրի քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցվում է, փոխանցում է ՌԲԿ-ն։

Ըստ օրենքի՝ ՌԴ-ում մշտական բնակություն ունեցող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են չհրաժարվել մեկ այլ երկրի քաղաքացիությունից։

Բացի այդ՝ նախկին ԽՍՀՄ երկրներում ծնված և այդ երկրների քաղաքացիություն չստացածներն ազատվում են ՌԴ քաղաքացիություն ստանալու համար 3 տարի երկրում ապրած լինելու և եկամտի աղբյուր ներկայացնելու պահանջներից։

Սա նաև վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք 3 տարի ամուսնացած են ազգությամբ ռուսի հետ և ապրում են ՌԴ-ում կամ նրանց ծնողներից գոնե մեկն ունի ՌԴ քաղաքացիություն և ապրում է երկրի տարածքում։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել