ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող մի շարք արձանագրություններ |tert.am|
08:51 - 25 հուլիսի, 2019

ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող մի շարք արձանագրություններ |tert.am|

tert.am։ ՌԴ Պետդուման չորեքշաբթի վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը փոխող Երկրորդ և Երրորդ արձանագրությունները, ևս մեկը փոփոխություններ է նախատեսում ՀԱՊԿ-ի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում, գրում է РИА Новости-ն:

ՀԱՊԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու մասին 2-րդ արձանագրությունը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների կողմից՝ անցած տարվա նոյեմբերի 8-ին: Արձանագրության դրույթներով առաջարկվում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներառվեն անդամ երկրների ղեկավարները կամ կառավարության ղեկավարները, եթե, ըստ տվյալ երկրի օրենսդրության, նրանք օժտված են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով որոշում կայացնելու լիազորություններով:

Երրորդ արձանագրությունը փոփոխություններ է մտցնում կանոնադրությունում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի ստացում այն պետությունների համար, որոնք չեն հանդիսանում ՀԱՊԿ անդամ, և միջազգային կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են բաց նորմատիվային իրավական բազայի, փորձի ու ՀԱՊԿ գործունեությունն առանց նրա գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությունների ստանձնման ուսումնասիրմամբ։

Արձանագրության համաձայն՝ այն պետությունները, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, և այն միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են դրա նպատակներն ու սկզբունքները, կարող են գործընկերոջ կարգավիճակ ստանալ, եթե ցանկանում են կազմակերպության հետ փոխշահավետ համագործակցության հարաբերություններ հաստատել և զարգացնել՝ գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորություն ստանձնելով:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել