ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս |hetq.am|
20:11 - 25 ապրիլի, 2020

ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս |hetq.am|

hetq.am: ՌԴ Պետդումայի Կոմկուսի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուս։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։

Կալաշնիկովը «Интефакс»-ին հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում և կորոնավիրուսի բուժում ստանում։ Կալաշնիկովը նշել է, որ ունի բարձր ջերմություն, սակայն միացված չէ թոքերի արհեստական շնչառության ապարատին։ 

«Սկզբից կորոնավիրուս հայտնաբերվել է իմ վարորդի մոտ, ես նրանից եմ վարակվել»,- հայտնել է պատգամավորը։

Վերջինիս խոսքերով՝ նա մեկ շաբաթ անց է կացրել մեկուսացման մեջ, իսկ ապրիլի 20-ին ի հայտ են եկել ախտանիշներ, որից հետո հոսպիտալացվել է։ Կալաշնիկովի մոտ բժիշկները հայտնաբերել են թոքաբորբ, որն առաջացել է կորոնավիրուսի արդյունքում։ Խորհրդարանականը նշել է, որ կորոնավիրուսի թեստն ի սկզբանե բացասական արդյունք է ցույց տվել, սակայն կորոնավիրուսը հայտնաբերվել է համակարգչային տոպոգրաֆիայի օգնությամբ։ 

Սա առաջին դեպքն է, երբ կորոնավիրուս է հայտնաբերվում ՌԴ Պետդումայի պատգամավորի մոտ։ Մարտի վերջին և ապրիլի սկզբին Պետդումայում իրականացվել է պատգամավորների զանգվածային թեստավորում։ Այդ ժամանակ չէր հայտնվել հնարավոր հիվանդների վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, մի շարք պատգամավորներ ինքնակամ հանձնել են COVID-19 կորոնավիրուսի թեստ։ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտնել է, որ կուսակցությունը չի թեստավորի իր անդամներին, քանի որ Կալաշնիկովը վերջին շրջանում չի մասնակցել հանդիպումներին։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել