ՌԴ ՆԳՆ-ն խնդրում է երկարաձգել Խուդոյանի կալանքը |news.am|
12:45 - 01 օգոստոսի, 2019

ՌԴ ՆԳՆ-ն խնդրում է երկարաձգել Խուդոյանի կալանքը |news.am|

news.am: ՌԴ Ներքին գործերի նախարարության քննիչները Մոսկվայի Տվերսկոյ դատարանին խնդրում են մինչև հոկտեմբերի 14-ը երկարաձգել Optima Development ընկերության սեփականատեր, 2 միլիարդ ռուբլու խարդախության գործով մեղադրյալ Ալբերտ Խուդոյանի կալանքը, ՏԱՍՍ-ին հայտնել է մեղադրյալի փաստաբան Ալեքսանդր Զաբեյդան: Դատարանը համապատասխան միջնորդությունը կքննի ուրբաթ:

«Օգոստոսի 2-ին Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանային դատարանը կքննի ՌԴ ՆԳՆ ԳՔՎ ԳՎ քննիչի միջնորդությունը՝ գործարար Ալբերտ Խուդոյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին, որը իր նախկին բիզնես-գործընեկրոջ կողմից մեղադրվել է խարդախության իրականացման մեջ:

«Քննությունը խնդրում է երկարաձգել իմ պաշտպանյալի կալանքը 2 ամսով, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը», - ասել է պաշտպանը:

Ըստ նրա, Խուդոյանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ստիպեն նրան ունեցվածքը փոխանցել գործարարներ Սերգեյ Գովյադին և Իլդար Սամիեւին:

«Նախկին բիզնես գործընկերների ներկայացուցիչների կողմից 100 միլիոն դոլար շորթման փաստը, որը կատարվել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ քննիչի ներկայությամբ, որի վարույթում գտնվում է քրեական գործը, Ալբերտ Խուդոյանը նշել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրկինկինի հասցեին ուղղված իր պաշտոնական դիմումում, որի վերաբերյալ ստուգում մինչ օրս չի իրականացվել», - ասել է փաստաբանը ՝ հավելելով, որ Խուդոյանի գործով քննության գործողությունների վերաբերյալ բողոքներն ուղղված են ՌԴ ՆԳ փոխնախարար, ՆԳՆ Քննչական բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռոմանովին եւ ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Հուլիսի կեսերին Տվերի շրջանային դատարանը Խուդոյանին մինչեւ օգոստոսի 14-ը ուղարկել էր տնային կալանքի, Մոսկվայի քաղաքային դատարանը հուլիսի 8-ին չեղարկել էր առաջին ատյանի որոշումը եւ գործարարին մեկուսարան ուղարկել՝ բավարարելով դատախազության բողոքարկումը, որը խնդրում էր չեղարկել շրջանային դատարանի որոշումը՝ նշելով, որ Խուդոյանը խաբեության ճանապարհով ձեռք էր բերել ավելի քան 2 մլրդ ռուբլու հողակտորների տնօրինման իրավունքը, ունի երկքաղաքացիություն, բազմիցս դուրս է եկել ՌԴ սահմաններից, իսկ գործով տուժողն ասել է, որ նրա հասցեին մեղադրյալի կողմից սպառնալիքներ են հնչել:

Գործով քննության ժամկետը սահմանվել է մինչեւ հոկտեմբերի 14-ը, այն հետաքննում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել