ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ |armenpress.am|
14:15 - 01 օգոստոսի, 2019

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am։ Մոսկվան անհանգստացած Է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող Է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ասել Է նա բրիֆինգում: Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում Է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին եւ քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:

«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա Էսկալացումն անթույլատրելի Է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հավելել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել