ՌԴ-ն մտադիր է պապիլոմավիրուսի վարակի դեմ պատվաստումն ազգային օրացույցում ներառել |panarmenian.net|
11:08 - 26 հուլիսի, 2019

ՌԴ-ն մտադիր է պապիլոմավիրուսի վարակի դեմ պատվաստումն ազգային օրացույցում ներառել |panarmenian.net|

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը մտադիր է արգանդի վզիկի քաղցկեղի հարուցիչ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն ազգային օրացույցի մեջ ներառել:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ՌԴ պետդումայի պատգամավոր Բորիս Մենդելեևիչի համապատասխան առաջարկին դրական է արձագանքել երկրի առողջոպահության փոխնախարար Տատյանա Յակովլևան:

Նշվում է, որ ՌԴ պատվաստումների ազգային օրացույցում 12 վարակի դեմ պատվաստնման օր կա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել