shantnews.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին հաջողվել է զսպել կորոնավիրուսի ճգնաժամը, սակայն համավարակի պիկը դեռ առջևում է:
Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել Ռուսաստանի բոլոր 85 շրջաններում:
Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ առաջիկա շաբաթը ցույց կտա, թե ինչ գործողություններ կձեռնարկեն Մոսկվայի իշխանությունները:
Մոսկվան շարունակում է մնալ Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի գլխավոր օջախը: Քաղաքում արդեն երեք շաբաթ է՝ կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվել: Իսկ խիստ անցագրային ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 1-ը:
comment.count (0)