Պուտինն առաջարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ, ինչպես նաև դիմել է ռուսաստանցիներին |hetq.am|
20:58 - 08 ապրիլի, 2020

Պուտինն առաջարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ, ինչպես նաև դիմել է ռուսաստանցիներին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով խորհրդակցություն է անցկացրել նահանգապետերի հետ, որը զուգորդվել է երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձով։ Այդ մասին գրում է BBC-ն։ 

Խորհրդակցության սկզբում Պուտինը շփվել է շրջանների ղեկավարների հետ։ Նա խոսել է հիվանդանոցներում հավելյալ մահճակալների և շտապ օգնության մեքենաների ավելացման մասին։ Այնուհետև Պուտինը հայտնել է առաջին նորությունը։ Երեք ամսով կներդրվի դաշնային հավելավճար բոլոր այն բուժաշխատողների համար, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։ Բժիշկներին կհատկացվի 80 000 ռուբլի, միջին օղակի մասնագետներին՝ 50 000 ռուբլի, իսկ կրտսեր բուժանձնակազմին՝ 25 000 ռուբլի։

Երկրորդ թեման, որն արծարծել է Պուտինը, եղել է տնտեսությունը, որն, ըստ նրա, չի կարելի կանգնեցնել։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ չի կարելի փակել տրանսպորտային և քաղաքացիական հաղորդակցությունը շրջանների միջև։ Ընդ որում, նա առանձին չի հիշատակել Չեչնիան։ Այդպիսի հաղորդակցության դադարեցումը կարող է մեծ վնաս հասցնել տնտեսությանը, նույնիսկ Մոսկվայում։ Պուտինը հավելել է, որ մայրաքաղաքի բազմաթիվ ընկերություններ շարունակում են աշխատել կամ անցել են հեռահար աշխատակարգի։

Պուտինը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես վերադառնալ նորմալ աշխատանքային գրաֆիկի՝ ուշադիր հետևելով կորոնավիրուսի տարածման իրավիճակին։ Նա հարկային մարմիններից պահանջել է ընկերություններին չծանրաբեռնել հավելյալ թղթաբանությամբ, որը կարող է խանգարել նրանց աշխատանքին։ Ըստ Պուտինի՝ ընկերությունները կարող են շարունակել աշխատանքը՝ պահպանելով սանիտարական նորմերը։

Պուտինը հանձնարարել է նահանգապետերին խորանալ յուրաքանչյուր ընկերության խնդիրների մեջ՝ հատկապես շեշտադրելով ընկերությունների կողմից աշխատատեղերի չկրճատման հանգամանքը։ Կառավարությանը և Կենտրոնական բանկին նա հանձնարարել է պատրաստել բիզնեսի աջակցության հավելյալ ծրագիր։

«Առաջնահերթ օգնել այն կազմակերպություններին, որոնք պահպանում են զբաղվածությունը»,- հանձնարարական է դրել Պուտինը՝ ենթադրելով, որ ընկերությունները հետաքրքրված են նրանում, որ պահպանեն իրենց աշխատակազմը և թիմը։ Ռուսաստանի նախագահը նորից դրել է բիզնեսի վրա հարկային և պարտատիրական ծանրաբեռնվածությունը կրճատելու հարցը, սակայն առաջնային պահանջել «օգնել այն քաղաքացիներին, որոնց եկամուտները կրճատվել են կորոնավիրուսի պատճառով»։ Նա հայտարարել է 3-7 տարեկան երեխաներին ուղղված նոր հատկացումների մասին՝ անկախ ծնողների ստացած եկամուտներից։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել