Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը դիտարկել կորոնավիրուսի դեմ պայքարին բանակի ներգրավման հնարավորությունը |hetq.am|
18:30 - 18 ապրիլի, 2020

Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը դիտարկել կորոնավիրուսի դեմ պայքարին բանակի ներգրավման հնարավորությունը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշակել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում հատուկ ուժերի և զինուժի միջոցների ներգրավման հնարավորությունը։ Համապատասպան հանձնարարականը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայք էջում։ Առաջարակությունները պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 22-ը։

Դեռ ապրիլի 13-ին Պուտինը խոսել էր COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի զինված ուժերի ներգրավման տարբերակի վերաբերյալ։

«Բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության, եթե կարիքը լինի, իհարկե կարող են և պետք է ներգրավվեն»,- հայտնել է Ռուսաստանի նախագահը։

Նա նշել է, որ նախարարության բուժծառայակիցներն արտասահմանում կուտակել են վարակների դեմ պայքարի փորձ՝ նշելով սակայն, որ պաշտպանության նախարարության հիմնական ուժերը կենտրոնացված են Ռուսաստանում և գտնվում են պահեստազորում։

Մարտի վերջին, Պուտինի հանձնարարականով, զինված ուժերում անց են կացվել ստուգիչ միջոցառումներ, որոնց նպատակը COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարին պատրաստ լինելն էր։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով՝ ստուգումն անց է կացվել զինված ուժերի հրաձգարաններում մի քանի փուլերով և տևել է շուրջ չորս օր։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել