Պետք է կայացվի առողջապահական որոշում, ոչ թե՝ քաղաքական. Դավիթ Բաբայանն՝ Արցախի ընտրության 2-րդ փուլի հետաձգման մասին |factor.am|
19:30 - 07 ապրիլի, 2020

Պետք է կայացվի առողջապահական որոշում, ոչ թե՝ քաղաքական. Դավիթ Բաբայանն՝ Արցախի ընտրության 2-րդ փուլի հետաձգման մասին |factor.am|

factor.am: Արցախում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքով պայմանավորված՝ Արցախի նախագահի ընտրությունների 2-րդ փուլի հնարավոր հետաձգման վերաբերյալ մեկնաբանություն է տվել Արցախի նախագահի խոսնակ, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի ընտրությունների 1-ին փուլին մասնակցած Դավիթ Բաբայանը։

«Այստեղ պետք է կայացվի առողջապահական որոշում, ոչ թե՝ քաղաքական։ Մենք պետք է սպասենք առողջապահության նախարարության գնահատականին։ Այս պահի դրությամբ դժվարանում եմ ինչ-որ բան ասել»,-նշեց Բաբայանը՝ խոսելով ընտրության հնարավոր հետաձգման վերաբերյալ։

Ճշտմանն՝ ինչ որոշում էլ կայացվի, երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ պետք է հաշվի՞ նստեն՝ Արցախի նախագահի խոսնակն ասաց. «Չպետք է լինի քաղաքական որոշում»։

Այսինքն, եթե որոշվի հետաձգել, թեկնածուները պե՞տք է ընդառաջ գնան այդ որոշմանը, թե պետք է ասեն՝ 1-ին փուլը եղել է, 2-րդն էլ հիմա պետք է կայանա՝ Բաբայանն արձագանքեց. «1-ին փուլը եղել է, և դա կարևոր է, որ եղել է։ Եվ հիմա, որպեսզի հանկարծ քաղաքական բախում չլինի՝ 2-րդ փուլի վերաբերյալ առողջապահական որոշում պետք է ընդունվի»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել